«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ասել է՝ որոնք են լավագույն ֆուտբոլիստները, որոնց դեմ ինքը խաղացել է:
«Երկու խաղացողի կնշեմ: Նրանք Չավին ու Ինյեստան են «Բարսելոնայում»: Նրանք գերազանց խաղացողներ էին, թեև փոքրամարմին էին:
Նրանք հաստատումն են այն բանի, որ դա նշանակություն չունի: Երբեմն մարդիկ մտածում են, թե պիտի հսկայական չափսեր ունենան, որ դառնան ֆուտբոլիստ: Դա այդպես չէ»,- ասել է Լեմպարդը երկրպագու-երեխաների հետ հարցուպատասխանի ժամանակ: