Աֆրիկական ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF) հրապարակել է 10 ֆուտբոլիստների անունները, որոնցից կընտրվի աշխարհամասի՝ 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստը:
10 հավակնորդներն են. Սադիո Մանե, Մոհամեդ Սալահ (երկուսն էլ «Լիվերպուլ»), Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»), Անդրե Օնանա («Այաքս»), Իսմայիլ Բենասեր («Միլան»), Օդիոն Իգալո («Շանհայ Շենուա»), Յուսեֆ Բելաիլի («Էսպերանս»), Կալիդու Կուլիբալի («Նապոլի»), Հաքիմ Զիեշ («Այաքս»), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»)