Իտալական Ա Սերիայի 5-րդ տուրում ընթացիկ առաջնության առաջատար «Միլանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ: Թիմերը փոխանակեցին 3-ական գնդակ: «Ռոսսոներիների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Զլատան Իբրահիմովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լեաոն:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Ջեկոն, Վերետուտն ու Կումբուլլան:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս խաղից հետո «Միլանը» մրցաշարային աղյուսակ գլխավորում է 13 միավորով: Պիոլիի գլխավորած թիմն ընթացիկ առաջնությունում առաջին միավորները կորցրեց: 5-րդ տուրից հետո «Ռոման» 8 միավորով 9-րդն է:
Տեսանյութն՝ այստեղ: