Փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի և Ալեքսանդր Կոզլովի միջև պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջը:
Ռուս հարձակվողը «Արարատին» էր միացել 2019-ի ամռանը: Նախորդ մրցաշրջանում Կոզլովն «Արարատի» կազմում մասնակցել է 19 խաղի և դարձել է 4 գոլի հեղինակ:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Կոզլովին և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում։