«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել սերբ կենտրոնական պաշտպան Մարկո Տոմիչի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մինչ թիմին միանալը 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Ռադնիչկի», «Ռադնիկ», «Չուկարիչկի», շվեյցարական «Ստադ», Լիտվայի «Ժալգիրիս» ակումբներում, իսկ Տոմիչի նախորդ թիմը ղազախական «Իրտիշն» էր:
2018-ին «Ալաշկերտի» սերբ նորեկն ընդգրկվել է Լիտվայի А Lyga-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:
Նշենք, որ «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մակեդոնացի կենտրոնական պաշտպան Ռիստո Միտրևսկու հետ: