«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը առաջիկա Էլ Կլասիկոյում հույսեր չի կապում Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ։
«Չեմ հավատում, որ մյուս շաբաթ նա պատրաստ կլինի»,-Կումանի խոսքերն է փոխանցում AS-ը։
«Բարսան» «Ռեալին» կընդունի մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 24-ին։
Տեր Շտեգենը օգոստոսին ծնկի վիրահատության էր ենթարկվել։ Ակնկալվում է, որ գերմանացին նոյեմբերից շուտ կազմ չի վերադառնա։