«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հակամարտության մասին։
«Իմ կարծիքով՝ նրանք երկուսն էլ այլ աշխարհից են։ Կարծում եմ՝ Ռոնալդուն ավելի աթլետիկ է, ոճային ու արագ։ Մեսսին ունի գոլային հոտառություն ունի ու կարողանում է ճիշտ ընտրել դիրքը։
Մեսսին մի փոքր ավելի տաղանդավոր է Ռոնալդուից, կարողանում է անակնկալ կերպով շրջանցել մրցակցին, անցնել չորս պաշտպանների։
Սակայն նրանց չի կարելի համեմատել, ես չեմ կարող ասել, թե նրանցից ով է ավելի լավը։ Հպարտ եմ, որ խաղացել եմ նրանց դեմ։ Եվ այո՛, իհարկե նրանք երկուսն էլ գոլ խփել են ինձ»,-Կուրտուայի խոսքն է մեջբերում Cadena SER-ը։