«Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է վերադառնա Իտալիա, որպեսզի կարանտինն անցկացնի Թուրինում, հաղորդում է A Bola-ն:
Սպասվում է, որ Ռոնալդուն ամեն դեպքում այսօր մնալու է հավաքականի ճամբարում: 35-ամյա պորտուգալացին հույս ունի վաղը վերադառնալ Թուրին, եթե դա իրեն թույլ տան երկրի առողջապահական մարմինները:
Լրագրող Տանկրեդի Պալմերիի փոխանցմամբ՝ Ռոնալդուն որոշում է կայացրել Թուրին գնալու, քանի որ իտալական կարանտինը (10 օր) ավելի կարճ է, քան Պորտուգալիայինը (14 օր):
Սա թույլ կտա ֆուտբոլիստին 10-օրյա կարանտինից հետո 3 օր ունենալ կորոնավիրուսի բացասական թեստ հանձնելու համար, ինչից հետո Ռոնալդուն կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղին:
«Յուվենթուս» — «Բարսելոնա» խաղը կայանալու է հոկտեմբերի 28-ին: