Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում միմյանց դեմ մրցում էին «Աթլետիկոն» և «Բարսելոնան»։
Հանդիպման միակ գնդակը 86-րդ րոպեին խփեց կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսին։ Մի քանի անգամ «Բարսելոնային» վերահաս գոլից փրկեց դարպասպահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը։
«Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակած միավորների քանակը հասցնում է 31-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը Մադրիդի «Ռեալի» հետ միասին։