Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին հունվարին կարող է անվճար տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», տեղեկացնում է Sportbible.com-ը:
Նշվում է, որ կատալոնական ակումբը ֆինանսական խնդիրներ ունի և մտադիր է կրճատել իր ֆուտբոլիստների աշխատավարձերը, ինչը նրանց հնարավորություն կտա խզել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը:
33-ամյա հարձակվողը դժգոհ է ակումբում տիրող իրավիճակից և ցանկանում է լքել այն:
Հիշեցնենք, որ «Ինտերը» նույնպես հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով: