«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել ու հեռացել Բելգիայի հավաքականի ճամբարից:
Բելգիայի ազգային թիմի Twitter-ի էջը հայտնում է, որ Կուրտուայի բուժզննումից հետո պարզ է դարձել, որ նա առողջ չէ ու պատրաստ չէ առաջիկա խաղին:
Հայտարարության մեջ ասված է, որ Կուրտուան վերադառնում է Մադրիդ: