Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում «Մոնպելյեն» տանը 4:2 հաշվով առավելության հասավ «Ամյենի» նկատմամբ:
Հայազգի մասնագետի գլխավորած թիմից աչքի ընկան Լե Տալեկը, Լաբորդը, Մոլեն ու Դելորտը:
Այս հաղթանակից հետո «Մոնպելյեն» միավորների քանակը հասցրեց 23-ի ու բարձրացավ 4-րդ հորիզոնական: