«Յուվենտուսը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստներ Վիլիանին և Պեդրոյին, տեղեկացնում է Calciomercato.com-ը:
Վերջինս նշում է, որ ամռանը ֆուտբոլիստները կստանան ազատ գործակալի կարգավիճակ, ինչից կօգտվի թուրինյան ակումբը` շքեղ առաջարկ պատրաստելով կիսապաշտպաններին:
Ավելացնենք, որ Վիլիանի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»: