Բեռլինի «Հերտան» վարձակալել է «Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզիին: Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Գենդուզին այս մրցաշրջանը կանցկացնի բեռլինյան ակումբում:
Good luck at @HerthaBSC, @MatteoGuendouzi 👊
— Arsenal (@Arsenal) October 5, 2020
Հիշեցնենք, որ Գենդուզին 2018-ին էր տեղափոխվել «Արսենալ»: 21-ամյա ֆուտբոլիստն այս ընթացքում մասնակցել է 81 հանդիպման: