Մյունխենի «Բավարիան» ձեռք է բերել «Մարսելի» պաշտպան Բոունա Սարրին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն եվրո:
Գերմանիայի չեմպիոնը 4 տարվա պայմանագիր է ստորագրել 28-ամյա պաշտպանի հետ:
#ServusBouna 👋@BounaSarr_10 wechselt zum #FCBayern. 🔴⚪
🔗 https://t.co/iCtUOiF0YK #MiaSanMia
— FC Bayern München (@FCBayern) October 5, 2020
Հիշեցնենք, որ Սարրը 2015 թվականից էր հանդես գալիս «Մարսելում»: Այս ընթացքում նա մասնակցել է 181 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: