«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։
Mundo Deportivo-ի տեղեկացմամբ՝ կողմերի միիջև բանակցությունները մինչև 2025 թվականը պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ ավարտական փուլում են։
Խաղացողի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվական։
Հիմա տեր Շտեգենը վերականգնվում է ծնկի վիրահատությունից։ Սպասվում է, որ նա շարք կվերադառնա նոյեմբերի կեսերին։