Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում «Մարսելը» տանը ընդունեց «Բրեստին» և հաղթեց 2-1 հաշվով։
26-րդ րոպեին Բունա Սարն առաջ մղեց դաշտի տերերին, 88-րդ րոպեին Իվան Կարդոնան հավասարեցրեց հաշիվը, բայց մեկ րոպե անց Նեմանյա Ռադոնիչը հաղթանակ պարգևեց իր թիմին։
«Մարսելը» վաստակել է 28 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Բրեստը» ՝ 18 միավորով 14-րդն է։