Իսպանիայի առաջնության վեցերորդ տուրում երկրի գործող չեմպիոն «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Վիլյառեալին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Արդեն հայտնի է կատալոնական ակումբի մեկնարկային կազմը։
«Բարսելոնա» — 1․ Մարկ Անդրե Տեր Շտեգեն, 2․ Նելսոն Սեմեդու, 3․ Ժերար Պիկե, 5․ Սերխիո Բուսկետս, 8․ Արտուր․ 9․ Լուիս Սուարես, 10․ Լիոնել Մեսսի, 15․ Կլեման Լենգլե, 17․ Անտուան Գրիզման, 20․ Սերժի Ռոբերտո, 24․ Ժունիոր Ֆիրպո։
Նշենք, որ մրցաշրջանի ընթացքում առաջին անգամ Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» մեկնարկային կազմում է։ Երեկ արգենտինացին FIFA-ի վարկածող ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ։