Երևանի «Արարատի» սերբ ֆուտբոլիստներ ՝ Իգոր Ստնաևիչը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովչի և Սպասոյե Ստեֆանովիչը աջակցել են Հայաստանին: Այս մասին տեղեկացնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստների շապիկների վրա պատկերված են՝ Հայաստանի և Սերբիայի դրոշները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: