«Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է թիմի միանգամից 10 ֆուտբոլիստի՝ ինֆեկցիոն անգինայով վարակվելու մասին․
«Ես լավ եմ, բայց որոշ ֆուտբոլիստներ իսկապես հիվանդ են։ Շատ խաղացողներ։ Չգիտեմ՝ ինչու։ Հնարավոր է՝ նրանք հիվանդացել են Ուֆայում կայացած խաղից հետո, այնտեղ շատ ցուրտ էր։ Բայց կարծում եմ՝ բոլորը լավ կլինեն մինչև առաջիկա խաղը»,- ասել է Կարապետյանը «Чемпионат»-ի թղթակցի հետ զրույցում։
ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Սոչին» վերջին՝ 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 17 տուրից հետո վաստակած 14 միավորով։ Դեկտեմբերի 1-ին թիմը կխաղա «Օրենբուրգի» հետ։ Մինչև ձմեռային դադարը Բերեզովսկու թիմը տանը կխաղա նաև «Ռուբինի» հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին։