Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Ունաի Էմերիի հեռացումը «Արսենալից».
«Ինձ զարմացրեց այս լուրը, բայց այսպիսին է ֆուտբոլային աշխարհը: Ես ամբողջ տեղեկատվությանը չեմ տիրապետում և գաղափար չունեմ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, բայց ակումբի ղեկավարությունը ակնհայտ դժգոհ էր արդյունքներից:
Ես ամենայն բարիք եմ մաղթում Ունային: Նա աչքի ընկնող մարզիչ է, որն ապացուցել է տարբեր երկրներում և լիգաներում: Յունգբերգն այժմ կզբաղվի այս աշխատանքով: Գուցե նա օգտվի այս հնարավորությունից», — ասել է Կլոպը: