«Չելսիի» կիսապաշտպան Ուիլիան խոստովանեց, որ չի ցանկանում հեռանալ ակումբից: Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին:
«Ինձ դեռ նոր պայմանագիր չեն առաջարկել, բայց ես կցանկանայի մնալ: Ինձ շատ դուր է գալիս այստեղ: Ես այլ ակումբների հետ բանակցություններ չեմ վարում»:
Բրազիլացին այս մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում «Չելսիի» կազմում ԱՊԼ-ի շրջանակներում և աչքի է ընկել 2 գոլով: