«Ռեալ Մադրիդը» Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում 3-2 հաշվով դժվարությամբ հաղթել էր «Բետիսին»: Այդ խաղի առաջին կեսի վերջում վնասվածքի պատճառով փոխարինվել էր Տոնի Կրոսը:
Գերմանացի ֆուտբոլիստը մկանային խնդիրներ ունի: Կիրակի «արքայական» ակումբը սկսել է նախապատրաստությունը «Վալյադոլիդի» դեմ խաղին: «Ռեալում» չեն ուզում հապաղել, ու արդեն այսօր Կրոսը ենթարկվելու է բուժզննման:
Marca-ն գրում է, որ Կրոսի բուժզննման արդյունքներին սպասում է ոչ միայն «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, այլ նաև Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը: Շուտով միջազգային դադար է: Վնասվածքի առկայության դեպքում Կրոսը չի հրավիրվի ազգային թիմ:
Հավելենք, որ վերջին անգամ Տոնի Կրոսը վնասվածք էր ստացել գրեթե մեկ տարի առաջ: