«Բարսելոնան» հրաժարվել է վաճառել Անսումանե Ֆատիին 150 միլիոն եվրոյով: Այս մասին գրում է Marca-ն:
Ակումբի անունը չի հաղորդվում, սակայն ըստ աղբյուրի, կատալոնական ակումբին 17-ամյա խաղացողի համար առաջարկվել է 125 միլիոն եվրո, գումարած 25 միլիոն եվրո բոնուսներ, սակայն «Բարսելոնան» հրաժարվել է բանակցություններից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆատիի հրաժարագինը հասել է 400 միլիոն եվրոյի: