«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը աննախադեպ արդյունք է գրանցել, տեղեկացնում է Sky Sports-ը:
Նա դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչը, ում գլխավորած թիմը հասել է մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ: Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը 32 տարեկան է:
Հավելենք, որ «Լայպցիգը» 10-ը միավորով գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը: