Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նշել է, թե բոլոր ժամանակների ֆուտբոլիստներից ով է եղել ամենաօրինակելին իր համար։
«Ինձ համար լավագույն ֆուտբոլիստի օրինակ է Ջոն Թերին։ Ես շատ եմ երկրպագել նրան։ Երբ ես պատանի ֆուտբոլիստ էի, ես և իմ ընկեր Քրիստիան Տրեշը միմյանց մականուններ էինք տվել։ Ես նրան անվանեցի Պատրիկ՝ ի պատիվ Պատրիկ Վիեիրայի, իսկ նա ինձ տվեց Ջոնի անվանումը՝ ի պատիվ Ջոն Թերիի։
Այդ տարիներին նա համարվում էր աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը։ Եթե չեմ սխալվում, մրցաշրջաններից մեկում Թերին չէր պարտվել մենապայքարներից և ոչ մեկում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Times-ը։