«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Ֆրայբուրգի» դեմ անցկացրած խաղը, որն ավարտվել էր 1-1 հաշվով։
«Գոհ եմ խաղի տեմպից ու գործադրված ջանքերից, բայց ոչ արդյունքից։ Երկրորդ կեսում ճնշում գործադրեցինք մրցակցի վրա ու մի քանի լավ պահ ստեղծեցինք։
Մեզ առաջնությունում միայն առաջին չորս տեղերն են հետաքրքրում։ Առջևում ևս 8 խաղ ունենք։ Ուզում ենք ավելի շատ գոլեր խփել»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում «ՌԲ Լայպցիգի» մամուլի ծառայությունը։
Նագելսմանի թիմը 26 խաղից հետո 51 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։