«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով նախկինում հանդես էր գալիս «Բարսելոնայում», քննադատել է կատալոնական ակումբին՝ թիմի առաջատարների նկատմամբ բացասական վերաբերմունքի համար:
«Միգուցե «Բարսայի» ղեկավարությունը պետք է որոշ ֆուտբոլիստների հետ մի փոքր ավելի լավ վերաբերվի: Ես գիտեմ, թե այս ֆուտբոլիստներն ինչ են տվել ակումբին:
Ինչ վերաբերում է Մեսսիին, հուսով եմ, որ նա մի օր կարող է տեղափոխվել «Մոնակո»: Բայց դա հեշտ չի լինի: Իսկ Լեոն արժանի է, եթե ցանկանում է, հավերժ մնալ «Բարսելոնայում»,- մեջբերում է Ֆաբրեգասին AS-ը:
Երեկ Մեսսին հրապարակավ քննադատել էր Բարսելոնայի ղեկավարությանը Սուարեսից բաժանվելու որոշման համար:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից»՝ ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով, իսկ Լուիս Սուարեսը տեղափոխեց «Ատլետիկո»: