Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեկսանդր Զինչենկոյին, տեղեկացնում է Sport.es-ը:
Նշվում է, որ կատալոնական ակումբը մտադիր է մեկ տարով վարձակալել Զինչենկոյին: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները:
23-ամյա ֆուտբոլիստն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել: Նախորդ մրցաշրջանում ուկրաինացին մասնակցել էր 19 խաղի: