Sport24-ը հայտնում է, Տուլայի Արսենալի նախկին գլխավոր մարզիչ Իգոր Չերևչենկոն կգլխավորի «Խիմկին», որի կազմում հանդես է գալիս Հայասատանի հավաքակաի կիսապաշտպան Արշակ Կորյանը:
Ըստ աղբյուրի՝ այժմ նա «Խիմկիի» գրասենյակում է, նրան ներկայացնում են թիմին:
Այս պաշտոնում Չերևչենկոն կփոխարինի Դմիտրի Գունկոյին, ով պաշտոնանկ արվեց սեպտեմբերի 21-ին: ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում Մոսկվայի մարզի ակումբը 8 տուրից հետո վաստակած 3 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 15-րդ տեղը:
Չերևչենկոն գլխավորել էր «Արսենալը» 2018-ից 2020 թվականներին: Նա նաև ժամանակին գլխավորել է «Բալտիկան» և «Լոկոմոտիվը»: