Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «ՌԲ Լայպցիգը» խուսափեց իր խաղադաշտում կրած պարտությունից «Բենֆիկայից»: Խաղն անցկացվեց Լայպցիգում չորեքշաբթի, նոյեմբերի 27-ին, և ավարտվեց 2:2 հաշվով:
Հանդիպման ընթացքում «Բենֆիկան» հաղթում էր 2-0 հաշվով, բայց վերջում բաց թողեց հաղթանակը: 90-րդ րոպեին Էմիլ Ֆորսբերգը անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանային հարվածը, իսկ ավելացված 6-րդ րոպեին շվեդ ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց` 2:2: