«Սևիլյայի» նորեկ Իվան Ռակիտիչը խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Բավարիայի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Marca-ն:
«Շատ կարևոր հանդիպում է լինելու: Գերմանացիները հրաշալի մարզավիճակում են և վստահ հանդիպումներ են անցկացնում:
Դա է պատճառը, որ ուզում եմ ցավ պատճառել նրանց: Հրաշալի կլինի հաղթել Եվրոպայի լավագույն ակումբին»,- ասել է Ռակիտիչը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր ՝ 23:00-ին: