ՊՍԺ»-ի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան խոսել է իր թիմակիցների՝ Մբապեի և Նեյմարի մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Նրանք մեզ հետ են և մեծապես ազդում են խաղերի արդյունքների վրա: Չեմ կարող երաշխավորել, որ նրանք հաջորդ մրցաշրջանում կմնան «ՊՍԺ» -ում, բայց այս պահին ՝ մենք վայելում ենք նրանց ներկայությունը»:
Հիշեցնենք, որ Մբապեին ցանկանում է իր կազմում տեսնել «Ռեալը», իսկ Նեյմարին՝ «Բարսելոնան»: