Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 5-րդ տուրի շրջանակում «Գանձասար-Կապանը», Գյումրիում՝ տան տիրոջ կարգավիճակում, ընդունել է «Շիրակին»:
Առաջին կեսից հետո կապանյան թիմը 3-0 հաշվով հաղթում է գյումրեցիներին:
21-րդ րոպեին հաշիվը բացեց Հայկ Իշխանյանը, 33-րդ րոպեին Ռոկաս Կրուսնաուսկասը կրկնապատկեց հաշիվը: Առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ Հայաստանի հավաքականի նորեկ Վբեյմար Անգուլոն անվրեպ իրացրեց «Շիրակի» դարպասին նշանակված 11-մետրանոցը: