«Հերտան» հայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Յուրգեն Կլինսմանի նշանակման մասին: 55-ամյա մասնագետի հետ պայմանագիր է ստորագրվել մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Բունդեսլիգայի 12 տուրերից հետո «Հերտան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը, ինչը չի բավարարում ակումբի ղեկավարությանը:
Կլինսմանը նախկինում մարզում էր «Բավարիան», ինչպես նաև այլ ակումբներ Գերմանիայում և ԱՄՆ-ում: 2016 թվականից նա մնացել էր առանց աշխատանքի:
Վերջերս լուրեր են շրջանառվում, որ գերմանացի մասնագետը կարող է գլխավորել Էկվադորի ազգային հավաքականը: