«Ինտերի» նախկին հարձակվող ու Գերմանիայի հավաքականի նախկին մարզիչ Յուրգեն Կլինսմանը բարձր է գնահատել «ներաձուրիների» հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղամակարդակը։
«Խոսում եմ՝ որպես հարձակվող․ հիմա Լուկակուն Եվրոպայի լավագույն հարձակվողների հնգյակում է։ Նրա բախտը չի բերել, որ Մեսսիի պես տեխնիկայի չի տիրապետում, բայց խաղերի ժամանակ ողջ ուժերը ներդնում է արագության, ֆիզիկականի, վճռականության ու բնավորության առումով։
Թիմում ամեն ինչ այսպես է աշխատում․ կան այնպիսիք, ովքեր վերցնում են, ու այնպիսիք, որ տալիս են։ Լուկակուն տալիս է։ Նա իր թիմակիցներին ավելին է տալիս, քան ստանում է, նա լիդեր է։ Լուկակուն ուշադրությունն իր վրա է վերցնում ու տարածություն ազատում մյուսների համար»,- Կլինսմանի խոսքերն է փոխանցում PassioneInter-ը։