«Չելսիի» 36-ամյա պաշտպան Տիագո Սիլվան խոսել է ԱՊԼ-ի արագության մասին:
«Տարիքը ուղղակի քո փաստաթղթերում առկա թիվ է: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում Պրեմիեր լիգայի արագությունը: Ֆիզիկապես ես ինձ դեռ շատ ավելի երիտասարդ եմ զգում ու շատ լավ պատրաստ եմ դրան: Ինձ ճանաչող մարդիկ կարող են ասել, թե ես ինչքան եմ սիրում իմ աշխատանքը, ինչպես եմ 200%-ով ներդնում ուժերս: Սա հիանալի հնարավորություն է, որ ինձ ընձեռեցին «Չելսին» ու Ֆրենկ Լեմպարդը, իսկ ես չեմ ուզում նրանց հիասթափեցնել»,-Սիլվայի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով 2 տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ:
ՊՍԺ-ից հեռանալուց հետո Սիլվան ազատ գործակալի կարգավիճակ ուներ ու նոր թիմին անվճար է միացել: