«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է «Արքայական ակումբի» հարձակվող Էդեն Ազարի վնասվածքի մասին, որը բելգացին ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` ՊՍԺ-ի հետ խաղում (2:2):
«Ոչ թե պարզապես վնասվածք էր, այլ վնասվածք ու հոդախախտում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Ռեալը», վաստակելով 8 միավոր, A խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: ՊՍԺ-ն 13 միավորով առաջին տեղում է: Երկու թիմերն էլ արդեն ապահովել են իրենց մասնակցությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլին:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Ազարն Իսպանիայի առաջնության 8 հանդիպման է մասնակցել, դարձել է մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Չեմպիոնների լիգայում հարձակվողը 5 հանդիպման է մասնակցել ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: