«Տոտենհեմի» ռմբարկու Հարի Քեյնը՝ դուբլի հեղինակ դառնալով Չեմպիոնների լիգայի «Օլիմպիակոսի» դեմ խաղում, պատմական ցուցանիշ է արձանագրել, հաղորդում է Sky Sports-ը:
Քեյնը դարձավ այն ֆուտբոլիստը,ով ամենաարագը դարձավ 20 գոլի հեղինակ Չեմպիոնների լիգայում (24 խաղում):
Անգլիացի հարձակվողն այդ ցուցանիշով շրջանցեց Թուրինի «Յուվենտուսի» լեգենդին՝ Ալեսանդրո Դել Պյերոյին, ով 26 խաղում խփել էր 20 գոլ, և հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյին, ով 20 գոլի հեղինակ էր դարձել 27 խաղում։