«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ներկա չի լինի Անգլիայի լիգայի գավաթի «Աստոն Վիլայի» դեմ հանդիպմանը, տեղեկացնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ «Լիվերպուլը» այդ խաղում հանդես կգա երկրորդ կազմով, քանի որ հիմնական կազմը դեկտեմբերի 18-ին կմեկնի Քաթար՝ մասնակցելու աշխարհի ակումբային առաջնությանը։
Հիշեցնենք,որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 23։45-ին։