Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում արդեն երկու հանդիպում է կայացել:
Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ ընդունել է Լևերկուզենի «Բայերին» ու 0:2 հաշվով պարտություն կրել: Հանդիպման հաշիվը բացվել է 11-րդ րոպեին, երբ ռուսական թիմի ֆուտբոլիստ Ռիֆատ Ժեմալետդինովը գնդակն ուղարկել է սեփական դարպասը: 54-ր րոպեին Սվեն Բենդերը կրկնապատկել է գերմանական թիմի առավելությունը:
🔥 ¡¡¡GOLAAAZO!!! 🔥#ChampionsxFOX El TREMENDO zurdazo de Sven Bender. Impecable definición que pone a Bayer Leverkusen 0-2 🤩 pic.twitter.com/7O55g4wcFR
— FOX Sports MX (@FOXSportsMX) 26 ноября 2019 г.
«Բայերը», վաստակելով 6 միավոր, բարձրացել է D խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Լոկոմոտիվը» 3 միավորով գտնվում է 4-րդ տեղում: Մոսկովյան թիմն, այսպիսով, զրկվեց խմբից դուրս գալու շանսերը, ինչպես նաև՝ չի կարող 3-րդ տեղը զբաղեցնել ու հայտնվել Եվրոպա լիգայում:
Հանդիպման գոլերի ու վտանգավոր դրվագների տեսանյութը կարող եք տեսնել այստեղ: