«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխությանը: Այս մասին հայտնում է mundodeportivo-ն:
Ըստ աղբյուրի, ուրուգվայցի 33-ամյա հարձակվողը պայմանավորվել է մադրիդյան ակումբի հետ պայմանագրի պայմանների շուրջ: Հաղորդվում է, որ կողմերի բանակցությունները վերջնական փուլում են:
Հիշեցնենք, որ ի սկզբանե Սուարեսին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Յուվենտուսն» էր, սակայն մի շարք հանգամանքների պատճառով կողմերը հրաժարվեցին գործարքից: