«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը «Ռեալ Սոսիեդադի» դեմ Լա լիգայի 2-րդ տուրի արտագնա խաղում «արքայական» ակումբի մեկնարկային կազմում է։
Էդեգորը առաջին անգամ է Լա լիգայի շրջանակում «Ռեալի» կազմում դաշտ դուրս գալիս մեկնարկային րոպեներից։
«Ռեալի» կազմում Էդեգորը նորամուտը նշել է 2015 թվականի մայիսին։ Առաջնության վերջին տուրում «Խետաֆեի» դեմ խաղում (7-3) նա դուրս էր եկել փոխարինման։ 2016 թվականի նոյեմբերին Իսպանիայի գավաթում «Կուլտուրալ Լեոնեսա» ակումբի դեմ խաղում (6-1) Էդեգորը եղել է «արքայական» ակումբի մեկնարկային կազմում։
Էդեգորը «Ռեալ» է տեղափոխվել 2015 թվականին։ 2017/18 մրցաշրջանում նա վարձակալությամբ խաղում էր «Հերենվենում», 2018/19-ին՝ «Վիտեսում», 2019/20-ին՝ «Ռեալ Սոսիեդադում»։