Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ։
Հանդիպման վերջնամասում «մերսիսայդցիների» դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն ու վրիպեց։ Ալիսոնը փրկեց իր թիմին։
Opta-ն հաղորդում է, որ սա Ժորժինյոյի 9-րդ 11-մետրանոցն էր «Չելսիում», ու նա վրիպում է առաջին անգամ։ Մինչդեռ «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոնի համար սա առաջին 11-մետրանոցն է անգլիական թիմում, որը նա պահում է։ Նա 3 11-մետրանոցի է առերեսվել մինչև հիմա։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։