Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը մեկնաբանել է «Սերվետի» կիսապաշտպան Գաել Օնդուայի՝ Ռուսաստանի հավաքական հնարավոր հրավեր ստանալու մասին խոսքերը.
«Տարօրինակ իրավիճակ է: Մի կողմից լավ է, որ աֆրիկացի ֆուտբոլիստները ցանկանում են հանդես գալ Ռուսաստանի հավաքականի կազմում, իսկ մյուս կողմից՝ չգիտեմ ինչ ասել: Միգուցե, նա լավ ֆուտբոլիստ է, բայց ես նրան չեմ ճանաչում ու երբեք չեմ շփվել իր հետ»,-ասել է Չերչեսովը SPORT24-ի լրագրող Ալինա Մատինյանի հետ զրույցում: