«Ռեալը» շարունակում է նախապատրաստվել Լա լիգայի մեկնարկին։ «Արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը, կարծես, լավ մարզավիճակում է։
Մադրիդյան թիմի ավագը Twitter-ում տեսանյութ է հրապարակել թիմի մարզումից, որտեղ նա պանենկա ոճով գեղեցիկ գոլ է խփում։ Ռամոսը հիշեցրել է, որ մրցաշրջանի մեկնարկին «Ռեալի» համար մնաց 2 օր։
⏳ 2️⃣ days left ⏳#LaLiga2021 #CalibratingTheGun #HalaMadrid pic.twitter.com/jUW3JkQR6d
— Sergio Ramos (@SergioRamos) September 18, 2020
Հիշեցնենք, որ «Ռեալը» սեպտեմբերի 20-ին Լա լիգայի շրջանակում հյուրընկալվելու է «Ռեալ Սոսիեդադին»։