Բելառուսի առաջնության 24-րդ տուրում «Նեմանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտան Գեղամ Ղադիմյանը, սեփական հարկի տակ ընդունել է «Մինսկին»։
Առաջին կեսից հետո տանտերերը 2-0 հաշվով հաղթում են մրցակցին։ «Նեմանի» 2-րդ գոլը 37-րդ րոպեինն խփել է Գեղամ Կադիմյանը։ Նրա փոխանցումը վերածվեց հարվածի ու հայտնվեց մրցակցի դարպասում։ Հանուն արդարության փաստենք, որ մրցակցի դարպասապահը շատ վատ խաղաց այդ դրվագում։