Վադիմ Շպինյովը, ով հանդիսանում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալքսեյ Միրանչուկի գործակալը, բանակցություններ է վարել իտալական երեք ակումբների հետ։ Այս մասին հաղորդում է լրագրող, մեկնաբան Նոբել Առուստամյանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ Շպինյովը գտնվել է Իտալիայում ու հանդիպումներ է ունեցել իտալական մի քանի ակումբների ներկայացուցիչների հետ։ Խոսքը Թուրինի «Յուվենտուսի», «Միլանի» և «Ինտերի» մասին է։ Քննարկվել է ֆուտբոլիստի հավանական տրանսֆերի հարցերը։
Նաև հաղորդվում է, որ Շպինյովը հանդիպումներ է ունեցել նաև Գերմանիայում և Իսպանիայում։
Յուրի Սյոմինը կարծում է, որ Միրանչուկին ցածր գնելը վաճառելը կոպտագույն սխալ կլինի ակումբի համար։