«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն չի օգնի թիմին առաջիկա մի քանի խաղերում։
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ արգենտինացի հարձակվողը վնասվածք ունի և չի կարողանա օգնել թիմին առաջիկա խաղերում, այդ թվում նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպմանը։
Մինչ մանչեսթերյան դերբին «Ման․ Սիթին» հանդիպումներ է անցկացնելու ՉԼ-ում «Շախտյորի», իսկ ԱՊԼ-ում «Նյուքասլի» և «Բարնլիի» հետ։
ԱՊԼ-ի 13-րդ տուրի «Չելսիի» հետ խաղում (2-1) Ագուերոն փոխարինվել էր հանդիպման 74-րդ րոպեին մկանային ցավերի պատճառով։