Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման փուլի 2-րդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» մրցում է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշ» ակումբի հետ։
Հանդիպման 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ջեյսոն Մարտինեսը առաջ մղեց «Արարատ-Արմենիային»։ Երկու րոպե անց Դիոգո Պիմենտելը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Խաղակեսի վերջում Ալեքս Ժունիորը երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց դաշտից։ Առաջին կեսից հետո հաշիվը 1-1 է։